Հարգելի այցելու Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր ինտերնետային կայքում: Կայքը միտված է
Հայաստանում Հաշվապահական, Աուդիտորական և ֆինանսական ոլորտների զարգացմանը օժանդակելուն: Կայքում Դուք կգտնեք վերոհիշյալ ոլորտներին վերաբերվող մեր կարծիքով առավել հաճախ օգտագործվող ՀՀ օրենքներ, օրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ, նոր օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև այլ օգտակար նյութեր։ Մենք աշխատում ենք տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես մասնագիտացել ենք կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման, (ֆինանսական, հարկային) հաշվետվությունների կազման, հաշվապահական համակարգչային ծրագրերի ներդրման, կազմակերպություններին հաշվապահական, հարկային և այլ խորհրդատվության տրամադրման մեջ: Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով` ազնվություն, նվիրվածություն, պրոֆեսիոնալիզմ, գիտելիք, նորարարություն, վստահություն, գաղտնիության ապահովում, համագործակցություն և որակ, և համոզված ենք , որ այս ամենը մեր արդյունավետ աշխատանքի գրավականն է, որը մեզ առաջնորդելու է գործունեության ամբողջ ընթացքում: